Սա որակել վայրագություն՝ մեղմ է ասած. պատգամավորը՝ մեծ քարով 45 համարի ավտոբուսին հարվածելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մեծ քարով հարվածել են 45 համարի ավտոբուսին:

«Քիչ առաջ աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել, թե ինչպես են դրսից մեծ քարով հարվածել ավտոբուսին:

Սա է այն պատկերը թե մենք որքան ենք կրում պատասխանատվություն և հոգատարություն մեր, պետության գույքի նկատմամբ:

Սա որակել վայրագություն՝ մեղմ է ասած»,- գրել է Մանավազյանը ու կից լուսանկար հրապարակել:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն էլ գրել է, որ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։ Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ