Հարավային Կովկասում հիմնական խնդիրը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցն է․ Սերդյուկով

ՀԱՊԿ գործողության գոտու կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Դրա կարգավորման գործընթացը շարունակվում է, որի կենտրոնական կողմը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքներն են և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը: Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների կողմից իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով»,- ընդգծել է Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև դրա տարածքից արտահանվող ահաբեկչության վտանգը էական ազդեցություն ունեն տարածաշրջանի իրավիճակի վրա։

«Կենտրոնասիական տարածաշրջանում, չնայած Աֆղանստանում հայտնի դրական փոփոխություններին, անկայունության հիմնական աղբյուրը մնում է կազմակերպության անդամ երկրներին սպառնացող վտանգը, արմատական գաղափարախոսության տարածումը, ահաբեկչությունը և թմրանյութերի հանցավոր ապօրինի շրջանառությունը նրա տարածքից»,- շարունակել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը:

Ըստ նրա՝ այդ ամենը ցույց է տալիս, որ գլոբալ աշխարհակարգի խորը և արագ վերափոխման համատեքստում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը և դրա փոփոխությունների դինամիկան պահանջում են մեծ ուշադրություն ու պատրաստակամություն՝ համարժեք և արդյունավետ արձագանքելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ