Պետական 52 մարմնից հետ կվերցվի 423 միավոր տրանսպորտային միջոց ու կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 30-ի նիստում։
Մեքենաների մեծամասնությունը աճուրդային եղանակով կվաճառվի, այն մեքենաները, որոնք թարմ են, կփոխարինվեն պետական համակարգում առկա հին մեքենաներով, եթե անհրաժեշտություն լինի։
Աճուրդները տեղի կունենան էլեկտրոնային եղանակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանւ հայտնեց, որ այս որոշումից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու։
«Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց նա: