ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» որոշման նախագիծը։
Նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել ընդհանուր 423 տրանսպորտային միջոց և ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Մանրամասները՝ տեսանյութում: