Վերջապես գտանք այն մարդուն, ում հետ հնարավոր կլինի օրիգինալ հարցազրույց անցկացնել. Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի ախագահ լեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ վերջապես հաջողվել է գտել այն մարդուն, ում հետ հնարավոր կլինի օրիգինալ հարցազրույց անցկացնել;

«Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, վերջապես գտանք այն մարդուն, ում հետ հնարավոր կլինի օրիգինալ հարցազրույց անցկացնել և ասել ու պատմել դրվագներ, որոնց անդրադառնալու բավարար հնարավորություն մինչ այս պահը չի եղել:

Ասեմ, որ շատ ու շատ տարբեր մարդիկ էին արձագանքել, ինչի համար անխտիր բոլորին շնորհակալ եմ:

Հարցազրույցը ձեր դատին կներկայացնենք փետրվարին: Իսկ թե ով կվարի հարցազրույցը, թույլ տվեք դեռ չհրապարակել, միայն ասեմ, որ հարցազրուցավարը բավականին հայտնի է, փորձառու լրագրող է, ով այսօր աշխատանքի բերումով ուղիղ կերպով իր մասնագիտությամբ չի աշխատում, լավ ճանաչում է ինձ և ծանոթ է մեր երկրի քաղաքական և հանրային անցուդարձին:

Շնորհակալ եմ իրեն համաձայնություն տալու համար, վստահ եմ հետաքրքիր կստացվի ու շատ ու շատ մարդիկ թե՛ իրենց, թե՛ իմ, թե՛ այսօրվա քաղաքական հասարակական ներկապնակի մարդկանց մասին նոր ու ուշագրավ բաներ կիմանան»- գրել է Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ