Հուսանք՝ Խաղաղության պայմանագրում կամփոփվեն դրույթներ, որ երկու կողմին նպատակահարմար կլինի. Բոճորիշվիլի

Մենք քննարկել ենք տարածաշրջանում ընթացող գործընթացները:

Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Խաղաղության ու կայունության կարևոության մասին ևս խոսել ենք: Վրաստանը շարունակաբար նվիրված, կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի տարածաշրջանում, և պատրաստակամ ենք անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու այս նպատակին:

Մենք պատրաստ ենք անելու մեր լավագույնը վստահ լինելու համար, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է: Թույլ տվեք կրկնել դա մեկ անգամ ևս. հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար: Մեր տարածաշրջանի ներուժը, պոտենցիալն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա: Այսպիսով՝ մենք պատրաստ ենք համագործակցել մեր երկու հարևանների հետ:

Երբ մենք խոսում ենք խաղաղության մարտահրավերների, անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում, մենք պետք է նշենք այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, որը բռնակցել է, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս՝ այդ իրավիճակով պայմանավորված, լինեն հումանիտար, տնտեսական խնդիրներ և սոցիալական ծանր պայմաններ, շարունակաբար մնում են ծանր խնդիր Վրաստանի համար:

Վրաստանը և Հայաստանը հաստատապես աջակցում են, հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և շարունակաբար այդպես կանեն ապագայում, դա լինի երկկո՞ղմ, թե՞ բազմակողմ հարթակներում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ