Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը: