Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Երևան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Օդանավակայանում Վրաստանի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ