Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա

2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։ Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր առաջնահերթություններից մեկը»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ