ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը և Չեխիայի ԳՇ պաշտոնյան տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Հունվարի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միրոսլավ Հլավաչին է ներկայացրել Չեխիայում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Կարեն Մուրադյանին (նստավայրը՝ Բեռլին):

Ինչպես հայտնել են դեսպանությունից, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը շնորհավորել է ՀՀ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։

Նույն օրը հավատարմագրման հանդիպումներ են կայացել նաև Չեխիայի Գլխավոր շտաբի արտաքին գործունեության գծով տնօրեն Յան Հուսակի և Չեխիայի ՊՆ արտաքին համագործակցության վարչության պետ Սիմոնա Բուչիլովայի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ