Շարունակելու եմ հավատարիմ մնալ մարզային այցելությունները շարունակելու և ձեր բարձրացրած հարցերին լսելու իմ հանձնառությանը․ Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Վերջին ամիսներին իրականացրել եմ մի շարք մարզային այցելություններ, որոնց ընթացքում բնակիչների հետ քննարկվել են բազմաբնույթ հարցեր։ Առավել հետաքրքրություն ներկայացնող հարցերը առանձնացվել են ըստ ոլորտների և փոխանցվել համապատասխան գերատեսչություններին։

Ուրախ եմ տեղեկացնել, որ այդ հարցերի պատասխաններն արդեն ստացել եմ և սկսած այսօրվանից կտեղադրեմ իմ սոցիալական հարթակներում (հղումները՝ ստորև):

Շնորհակալություն վստահության և համագործակցության համար։ Ես շարունակելու եմ հավատարիմ մնալ մարզային այցելությունները շարունակելու և ձեր բարձրացրած հարցերին լսելու իմ հանձնառությանը։

Telegram — https://t.me/alkhasghazaryan

TikTok — https://www.tiktok.com/@alkhasghazaryan?_t=ZS-8tSl7cw5Oe0…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ