Կրթվելը նորաձև է արշավի շրջանակում հերթական հանդիպումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Աննա Հակոբյանը:
«Եւ կրկին 5 ժամ խոսեցինք, քննարկեցինք, իրար լսեցինք, իրարով ուժեղացանք եւ ոգեշնչվեցինք։
Շնորհակալ եմ, #կրթաշղթայի մաս կազմած մեր հայրենակիցներին, ովքեր նախաձեռնել էին այս հանդիպումը։
Շնորհակալ եմ հանդիպման բոլոր մասնակիցներին։
Հանդիպման ժամանակ ծնվեցին հետեւյալ հեշթեգերը.
#կրթվելգիտակցված
#կրթվելըշնչելէ#կրթությունգիտությունարտադրություն
#փոքրերկրումմեծգիտելիք
#պատրաստենքհանունմերերկրիկրթվել
#ընդունումենքարշավը»,- ասված է գրառման մեջ:
Աննա Հակոբյանը նաև տեսանյութ է հրապարակել հանդիպումից: