Բաքուն կարևորում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ կրկին նշելով, թե իբր «ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, որոնք մտահոգիչ են»։
«Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։