«Մարդկանց ավելի շատ հնարավոր է համախմբել տրանսպորտի գների դեմ պայքարում, քան ազգային հարցերում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Շատ ցավալի բան պիտի ասեմ։ Այսօր, Հայաստանի ներքաղաքական կյանքում ո՛չ Արցախի հարցը, ո՛չ Հայոց ցեղասպանության թեման ներքաղաքական, ընտրական կյանքում գրեթե գործոն չեն։

Այսօր մարդկանց ավելի շատ հնարավոր է կոնսոլիդացնել` համախմբել տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարում, քան մեր ազգային հարցերում և դրանով գնալ ընտրությունների։

Այնպես որ, երբ ասում ենք, որ Երրորդ Հանրապետությունը չկա, ու մենք մտել ենք Չորրորդ Հանրապետություն, նաև սա նկատի ունենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ