Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղափոխությամբ տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»,- գրել է նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավեկի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից Երևանում վերացվել է վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից առհասարակ վերացվել է որևէ տեսակի կանխիկ գործարք տրանսպորտի ներսում, իսկ փետրվարի 1-ից ներդրվում է նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: