Մարությանը պարզապես անճարությունից է անցել ստի․ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստը, որ տրանսպորտային ռեֆորմի գնային բաղադրիչի դեմ բողոք գեներացնող նախկին քաղաքապետ Մարությանը արդեն անցել է բացահայտ ու անամոթ ստի՝ վկայում է, որ քաղաքապետարանի մեր թիմի առաջարկները հիմնավոր են ու նախկինում իր խոսքերում շատ զգույշ Մարությանը պարզապես անճարությունից է անցել ստի։

Մարությանը մասնավորապես ստում է, թե առաջարկված 300 դրամը դա մեկ ուղևորափոխադրման գինն էր, այնինչ, դա 180 րոպեանոց տոմս էր, որով կարելի էր օգտվել մինչև 3 տրանսպորտից ու ի դեպ, դեռ կարելի է, այս տոմսը եթե չեմ սխալվում չի անհետանում, կարող եք գնել ու ԵՐԵՔ տրանսպորտ փոխել 180 րոպեում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ