«Բոյկոտում ենք» գոռացողները թող դիտեն այս տեսանյութը ու հասկանան, որ պետք է ընդունել առաջարկված խելքին մոտ լուծումը

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է

Հայկ Մարությանը 2013 թվականին տրանսպորտային միջոցների թանկացումը համարում էր ոչ օբյեկտիվ .

2018 թվականին , երբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը գտնում էր, որ զավեշտալի է , թե ինչպես են անգամ լուցկին ու կարագը թանկացել , իսկ տրանսպորտը ոչ, ապա հավելում , որ վաղ թե ուշ թանկանալու է , ու նոր իրողությունների պայմաններում ՕԲՅԵԿՏԻՎ է տրանսպորտի թանկացումը .

Հիմա իրողությունները էլի փոխվել են .

Սույն անձը էլ քաղաքապետ չի ու համարում է տրանսպորտի թանկացումը արդեն ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ։

Ու հեքիաթը,թե պետությունը պիտի աճող գույքահարկի ավելցուկից սուբսիդավորի ու քաղաքացու համար գինը նույնը մնա , թող գնա պատմի Չեխիայի մորավներին, որովհետեւ գույքահարկի ավելացման նախագիծը ընդունվել է իր այս հայտարարությունից տարիներ անց ։

Բոլորին է հայտնի իմ տեսակետը .

Սկզբից դեմ եմ եղել ուռճացված գնին եւ անհարմար ու դժվարամարս փաթեթ-ժամկետներին, բայց վերջնականորեն ընդունված 150-ը խելքին մոտ սակագին է , որովհետեւ գերմանական ՄԱՆ-ը ու ջարդած դռներով հոտավետ գազելները նույնը չեն …

Ու առաջվա 100 դրամն ու մերօրյա 100 դրամն էլ նույնը չի .

Կարծում եմ , նորմալ լուծում է, որ փառք Աստծո , որ այն գտնվեց ու ժողովրդի ձայնը լսվեց …

Հիմա <<100 եւ վերջ>> ,

<< բոյկոտում ենք >> գոռացողները թող դիտեն այս տեսանյութը ու հասկանան , որ պետք է ընդունել առաջարկված արդեն նորմալ ու խելքին մոտ լուծումը ու տուրք չտալ ձեռքերը կրակի վրա տաքացնող նախկին քաղաքապետին , ով աթոռի վրա գոռում էր ` օբյեկտիվ է, աթոռից իջել ու գոռում է` օբյեկտիվ ՉԷ …

Ի դեպ, սույն անձը արգելափակում ու ջնջում է բոլոր հակառակ կարծիքները ու դրանք արտահայտող օգտատերերին , որ մնան <<իրանք իրանցով>> ու ֆավորիտ սուպերհերոսի կեղծ վիզուալիզացիա ստեղծի … այն ինչ ,ավելի խելամիտ կլիներ խոստովանելը, որ <<շախ ու մատ>> են,բավարարվել արդեն <<կպցրած>> դիվիդենտներով ու մի կողմ քաշվել … շարունակելու դեպքում Կարգին Հայկոն դառնալու է Բագրատ Սրբազան 2-ը …

Մի անվճար քաղաքական խորհուրդ էլ իրեն տամ …Ավինյանը երեկվա խորհուրդը ընդունեց ու ճիշտ արեց …

Իսկ մարդկային խորհուրդս հետեւյալն է` Լավ ռեժիսորը, լավ դերասանը ,լավ հումորիստը, լավ արտիստը չպիտի մտներ քաղաքականություն, թույլ տար, որ իրեն ուրվական ուժերը օգտագործեն ու կորցնել երբեմնի ժողովրդական հարգանքն ու սերը …

Ափսոս… հազար ափսոս …

Ժողովուրդ ջան , մի տրվեք քաղաքական սադրանքների … չնայած գիտեմ , որ մեծամասամբ դուք իմաստուն եք …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ