«Միտինգներում մենք սկսեցինք վանկարկել՝ հայ զինվորին՝ հայ բանակ, հայ զինվորին՝ հայ բանակ. դա 1988-ն էր»:
37 տարի է անցել այս իրադարձություններից, սակայն «Երկրապահ կամավորական միության» հիմնադիր անդամ, բոլոր պատերազմների մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը այսօրվա պես է հիշում, թե ինչպես դրվեցին 3-րդ հանրապետության և բանակաշինության հիմքերը:
Նրա խոսքով՝ սկսվել են ստեղծվել ջոկատներ. շարժումը ծնեց պետություն, պետությունը՝ բանակ, որ կարողանա պահել իր պետականությունը և սահմանը:
Խուդավերդյանն ընդգծում է՝ ոչինչ չի տրվել սկուտեղի վրա, այլ ձեռեք է բերվել պայքարով. Հայոց բանակի ծնունդը կայացել է պատերազմի դաշտում, հայ առաջին զինվորները՝ ծնվել խրամատում:
Խոսելով 2020 թվականի ահեղ պատերազմի մասին՝ վերջինս համոզմունք է հայտնում, որ իրականում Հայոց բանակը չի պարտվել, այլապես, ըստ նրա, պատերազմի 10-րդ օրը գոյություն չէր ունենա Հայաստան պետությունը, որի ծրագիրը դրված էր ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի օպերացիոն սեղանին:
Արա Խուդավերդյանի խոսքով՝ թեև տեղի ունեցածին, Հայոց բանակի ողնաշարն ուղղվում է:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում: