Երբ ԶՈւ-ն օգտագործվեց սեփական ժողովրդի դեմ՝ այդ պահից գնաց ինքնաոչնչացման, Օհանյանը դրա մասնակիցն է. Քոչարյան

Սեյրան Օհանյանը ընդհանարպես գնահատական տալու իրավունք չունի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Սեյրան Օհանյանի վրա նոր քրեական գործ հարուցվեց Մարտի 1-ի գործով: Բանակն ինչքան էլ արդիական լինի, եթե այն երբևէ օգտագործվել է սեփական ժողովրդի դեմ, նման որոշում կայացնող զինվորականը, կներեք, զինվորական համարվելու շատ մեծ խնդիր ունի, որովհետև զինվորականն իր ժողովրդին պաշտպանելու համար է:

ՆԳՆ-ն ուրիշ կառույց է, բայց երբ որ ԶՈւ-ն օգտագործվում է սեփական ժողովրդին ճնշելու համար, այդ պահից սկսած կարելի է ասել, որ ԶՈւ-ն գնաց ինքնաոչնչացման, Սեյրան Օհանյանը դրա մասնակիցն է:

Ի վերջո, Հայաստան զենքեր բերվել են, թե՝ ոչ՝ հարցին, Քոչարյան ասաց՝ զենքեր տրվել է նաև ժառանգաբար:

«Սովետական Միությունը փլուզվեց, էս տարածքի զենքերը մնացին մեզ, Բալահովիտը պայթեց, վառվեց ինչ-որ մնաց՝ էլի մերն էր: Միշտ, բոլոր իշխանություններն էլ զենքեր ձեռք բերել են, նաև զենք ստացել ենք՝ առանց գումար վճարելու, զենք ենք ստացել, որը տրվել է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Դրանք ժամանակակից զենքեր չեն եղել, եղել են էն զենքերը, որոնք էդ պահին ունեցել են Սովետական միության տարիներից սկսած:

Երբ որ դու կրակում ես Սեյրան Օհանյանի ասած ընտրագույն զենքերով, և չգիտես՝ նշանառու տեղ հասավ, թե չէ, դու ընդամենը կրակում ես էն հույսով, որ էնտեղ հակառակորդը ոչնչացվեց: Բայց երբ որ կրակում ես գերժամանակակից զենքով, տեսնում ես ուր գնաց, թիրախը որտեղ է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ