Ինչպես ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որոշում է կայացվել փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Քաղաքպետը խոսել է նաև արդեն ձեռք բերված փաթեթների հետ կապված փոփոխության մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու նշել, որ ավագանու արտահերթ նիստում կընդունի որոշումների այդ փաթեթը:
«Դեռ կան որոշակի տարրեր, մանիպուլացված շատ քաղաքացիներ, որոնց տարբեր մարդիկ փորձում են խաբել ու էդ մարդիկ փաստացի ընկնում են ազդեցության տակ ու շարունակում են ուղետոմսի համար 100 դրամ պահանջել»,- ասել է Ալեքսանյանը:
Ըստ Ալեքսանյանի, չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու գերմանական «ՄԱՆ» ավտոբուսը կամ չինական «Ժոնգ-տոնգ»-ը արժենան նույն գինը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: