Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ. Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության և ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ:

Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:

Փա՛ռք Հայոց բանակին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ