ՀՀ վարչապետն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր»

Հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նրանից առաջ արդեն Եռաբլուր էին եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, այլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հնչել է Հայաստանի պետական օրհներգը: ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար ընկած զինծառայողների հիշատակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ