Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։
Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։
Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»,- ասել է Ասրյանը։