ԱԱԾ տնօրենը՝ Արթուր Վանեցյանը պարում է վիրավոր զինծառայողների հետ

Արթուր Վանեցյանը վիրավոր զինծառայողների ու նրանց ծնողների հետ մասնակցում է Մայիսի 28-ի առիթով կազմակերպված խնջույքին:

Միջոցառմանը մասնակցում է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե անհրաժեշտություն լինի ԱԱԾ ղեկավարը։

Հարցին, թե ներկայումս ՀՀ ում կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, Վանեցյանը պատասխանեց.
«Եթե նման տվյալներ ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի նման երևույթները բացառենք»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ