Կինը դանակահարել է ամուսնուն ծեծած տղամարդուն, ներկա են եղել նաև վերջինիս ընկերները․ վիրավորը հիվանդանոցում է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ըստ աղբյուրի, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Մ․-ն է։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գառնիկ Մ․-ին Թատերական 4 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Լուսինե Ղ․-ն՝ իր ամուսնուն՝ Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Յուրի Ա․-ին ծեծի ենթարկելու պատճառով, իսկ հիշյալ դեպքին ականատես են եղել Գառնիկ Մ․-ի ընկերները, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Նարեկ Կ․-ն և 31-ամյա Արտակ Մ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լուսինե Ղ․-ն ներկայացրել է նաև դանակը, որով մարմնական վնասվածք է պատճառել Գառնիկ Մ․-ին:

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ