Բելառուսում դիտորդական առաքելությանը մասնակցելու Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Երևանը կվերադառնա համագործակցությանը։
«Ես իսկապես հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցությանը»,- ասել է նա լրագրողներին։
Լեբեդևը նաև նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։
«Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- ասել է նա։
Ավելի վաղ Լեբեդևը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Բելառուսում հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։