«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը զարմանալի է համարում, որ որոշ շրջանակների համար Ցեղասպանության մասին խոսելը դիտարկվում է որպես այն ուրանալու միտում։
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարություններին՝ նկատելով. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ինչ օրակարգով էլ այժմ շարժվենք, անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ անցյալում մեզ հետ տեղի ունեցածի պատճառները՝ ովքեր և ինչ նպատակով են այն շահարկել և թույլ չտալ, որպեսզի մեր պատմության որևէ դրվագ դառնա որևէ երրորդ երկրի աշխարհաքաղաքական օրակարգի սպասարկման մաս»։
Ղազարյանը խորհուրդ է տալիս «մութ սենյակում սև կատու չփնտրել»․ «Հասկանում եմ, որ որ ցանկացած թեմա՝ սկսած վարչապետի առօրյայից մինչև նրա պաշտոնական գործունեությունը, կարող է որոշ մարդկանց մոտ հիստերիա առաջացնել, բայց խորհուրդ կտամ մութ սենյակում սև կատու չփնտրել»։