Ովքեր էին շրջանառում «Ազգային» բառը հանելու մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին որոշ հարթակներ և անձինք լուրեր էին տարածել, թե Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը: Օրինակ էին բերում Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնը, Ազգային պատկերասրահը, Ազգային գրադարանը և այլ մշակութային կառույցներ:

Ուշագրավ է, որ այս կեղծ լուրը առանձնակի ոգևորությամբ շրջանառում էին Թագուհի Թովմասյանն ու Վարդան Ղուկասյանը՝ Դոգը:

ԴՈԳԻ ու ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող armlur.am կայքի պնդմամբ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը, ինչը կատարյալ սուտ է։

Ի դեպ, այս կեղծիքը բազմիցս հերքվեց նաև պաշտոնատար անձանց կողմից։  Սակայն անգամ այդ պարագայում ոչ ոք ներողություն չխնդրեց կեղծ լուրեր տարածելու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ