Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, թե Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը: Որպես օրինակ բերվում էին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնը, Ազգային պատկերասրահը, Ազգային գրադարանը և այլ մշակութային կառույցներ:
Հերթական սուտը տարածելուց զերծ չմնաց նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովամասյանը։ Վերջինիս պատկանող armlur.am կայքի պնդմամբ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը, ինչը կատարյալ սուտ է։
Ի դեպ, այս կեղծիքը բազմիցս հերքվեց նաև պաշտոնատար անձանց կողմից։ Սակայն անգամ այդ պարագայում Թագուհի Թովմասյանն իր կայքից չհեռացրեց կեղծ հրապարակումը։