Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. հունվարի 27-ից փետրվարի 2-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանան

Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. հունվարի 27-ից փետրվարի 2-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանան
Տիեզերական եղանակը առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը, պետք է կայուն լինի։ Փորձագետների կարծիքով՝ խոշոր մագնիսական փոթորիկներ չեն սպասվում։ Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացնում են, որ եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ չպետք է հանգստանան:

Արեգակն իրեն բավական հանգիստ է պահում, չնայած բռնկումներ են գրանցվում, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչը։

«Հաջորդ շաբաթ փոքր մագնիսական փոթորիկների հավանականություն կա»,- ասաց մասնագետը։

Ավելի վաղ Պետրուկովիչը նշել էր, որ մագնիսական փոթորիկների հավանականությունը մեծանում է արեգակնային առավելագույնի ժամանակ։ Նա նշեց, որ Արեգակի վրա նոր ակտիվ շրջանների ի հայտ գալու պատճառով նկատվում է գեոմագնիսական ակտիվության աճի միտում։ Գիտնականի խոսքով՝ մագնիսական փոթորիկների ամպլիտուդության մասին ավելի հստակ հնարավոր կլինի ասել միայն արեգակնային բռնկումից հետո։

Ըստ Վիբեի՝ մագնիսական փոթորիկների ժամանակ որոշ քաղաքացիների մոտ «մի փոքր ավելանում է սրտային իրադարձությունների հավանականությունը, սակայն այն կորչում է տարբեր սթրեսների ֆոնին, որոնց բախվում են մարդիկ կյանքում:

Թերապևտ Վիկտորյա Կրասնովան NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ ուժեղ մագնիսական փոթորիկների օրերին իր հիվանդներից շատերի մոտ «տարբեր ախտանիշներ են գրանցվում»։ «Ամենից հաճախ մարդիկ դժգոհում են արյան ճնշման բարձրացումից կամ կտրուկ անկումից, ինչպես նաև ուժի կորստից։ Հենց այս ընթացքում են սրվում տարբեր քրոնիկական հիվանդություններ»,- ընդգծեց փորձագետը։

Թերապևտ Պավել Սմիրնովը եղանակից կախված մարդկանց խորհուրդ է տալիս մագնիսական փոթորիկների ժամանակ պահպանել որոշակի կանոններ, որպեսզի նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը առողջության վրա։

«Նման ժամանակահատվածներում պետք է ավելի շատ քայլել մաքուր օդում, պետք է ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Այնուամենայնիվ, ֆիզիկական ակտիվությանը պետք է մոտենալ առանց ֆանատիզմի, որպեսզի չծանրաբեռնեք ինքներդ ձեզ»,- NEWS.ru-ին պարզաբանել է Սմիրնովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ