«Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում»․ Նիկոլ Փաշինյան

Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհակառակը, մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով:

Այսինքն՝ Ձեր ասածով ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս:

Բոլոր հասու միջոցներով փորձ ենք անում այդ խնդիրը լուծել: Բայց ես նորից արդարանալու համար չեմ ասում, այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել: Մարդկային բարոյական բանը մի կողմ դնենք, որովհետև համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք և բարոյական կանոններից զուրկ ենք: Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ: Ասում եմ, մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք…վայ ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ