Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է:
Այս մասին Հանրայինի ՀԸ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցից սոցցանցի էջում վարչապետը կարճ հատվածներ է հրապարակել:
«Ես ասում եմ մեր ինքնությունը կապված է Հայաստանի Հանրապետության հետ, ես ուրիշ ինքնություն չունեմ»,- ասել է վարչապետը:
Մեկ այլ հատվածում վարչապետն ասում է.
«Հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործուն միջոցներով ՀՀ-ի դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու»:
Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի հունվարի 25-ին՝ տեղական ժամանակով 21։50-ին։