Ամենաէլեմենտար սխալներ անող մարդիկ կարող են հավակնել, որ իրենք կարող են լուրջ հաշվարկ անեն, մի հատ էլ դրանից ինչ-որ գողոն հաշվեն և այլն:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ գումար գրպանելու շահարկումներին:
«Ամենամեծ ուղևորափոխադրումը, փաստացի ստվերից դուրս բերելու արդյունքում, մեր կառավարման օրոք է արձանագրվել: Մենք որ գումար գրպանող լինեինք, մենք պետք է ստվեր վերացնե՞ինք, կասեինք էսքան ստվեր կար, մենք վերացրել ե՞նք, էդ ստվերից կսնվեինք: Ներողություն եմ խնդրում, բայց արդեն ստիպված եմ այսպես բացատրում:
Այսինքն, էն իշխանությունը, որն ուզում է ստվերից սնվի, երբեք չի արձանագրի, որ էդ ստվերը կա, թափանցիկ դաշտ չի բերում, թվերը չի զեկուցում, որ հետո գրպանի ու բոլորը հասկանան՝ ասեն բա ուր կորավ:
Այսինքն ինչ-որ մի տեղից ուզում եմ բան գողանամ, էդ սենյակում կամեռաներ եմ շարում, որ ամբողջը արձանագրվի: Էդ է՞ տրամաբանությունը»: