Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է դեսպան Ջոն Գալագերին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։

Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։

Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) վերաբերող հարցերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ