Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ-ը մանրամասնել է քայլերի հաջորդականությունը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է վեբ և Self Portal բջջային հավելվածի տարբերակներով։

Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, կարող են մուտք գործել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ընտրել անձի նույնականացման իրենց նախընտրելի տարբերակը, ՀՎՀՀ չունենալու դեպքում կարող են այն անմիջապես ստանալ, այնուհետև հայտարարագրեր բաժնում ընտրել հաշվարկ հայտարարագրեր եկամտային հարկի և սոցիալական վճարը և լրացնել ու ներկայացնել եկամուտների հայտարարագիրը։

Եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման հաջորդական քայլերը ներկայացվող հոլովակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ