ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ:
Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ակնհայտ են դրական միտումներն Ակադեմիայում ուսուցման գործընթացի, որակի ապահովման, գիտական գործունեության, լրացուցիչ կրթության, միջազգայնացման, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող` Ակադեմիայի շրջանավարտ կադրերը:
Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը: Այնուհետև խորհուրդը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2025 թվականի բյուջեն: