Նիկոլ Փաշինյանը և Վահե Գաբրաշը քննարկել են գործարարի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։

Ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ