Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական Դադյան մասնավոր դպրոցի վրա, հայտնում է odatv.com-ը:
Անհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։
Կասկածյալների ինքնությունը պարզվել է, առգրավվել է ապօրինի ատրճանակը և 14 փամփուշտ։ Պարզվել է, որ նախկինում կասկածյալները տարբեր հանցագործություններ են կատարել: