Հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահները դուրս գան. ԱԳ փոխնախարարը պարզաբանել է

ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան վերաբերում է ՀՀ սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտների, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ հայկական կողմն այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ, որևէ մտահոգություն արտահայտված չէ։

«Չեմ տեսնում որևէ հարց, որ իրանական կողմի հետ չհասնենք համաձայնության, մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- նշեց ԱԳ փոխնախարարը։

Նա ասաց, որ պետք է վերջապես ինքներս վերահսկենք մեր սահմանը։

Հարցին՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահները դուրս գան՝ ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ