Անհամատեղելի է տարբեր մաքսային մարմիններում միաժամանակ առկայությունը. Արտակ Զեյնալյանը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին

ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, մաքսային միություն։ Այն ստանդարտները , որոնք գործում են Եվրամիությունում՝ շատ ավելի բարձր ստանդարտներ են և եթե Հայաստանի Հանրապետության արտադրանքը համապատասխանի այդ ստանդարտներին՝ դրա մեջ կլանված կլինի ԵԱՏՄ-ի ստանդարտները։ Այս մասին ԱԺ-ում ասաց Արտակ Զեյնալյանը, ով Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցողն է։

«Մենք կարող ենք մեր չափանիշները համապատասխանեցնել Եվրոպական միության չափանիշներին և կոնֆլիկտի մեջ չմտնել ԵԱՏՄ-ի ստանդարտների հետ», — ասաց նա:

«Անհամատեղելի է տարբեր մաքսային մարմիններում միաժամանակ առկայությունը, եթե կլինի ինչ-որ պահ, որ ՀՀ-ն ստանդարտները համապատասխանեցնելու ճանապարհին կարիք կունենա մտնել Եվրոպայի մաքսային տարածքի մեջ մինչև անդամակցությունը , բնականաբար, այդտեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի հետ, այդ ժամանակ արդեն կարիք կառաջանա որոշում կայացնել՝ փոխել մաքսային միությունը»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ