Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Քալբաջարի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել զորամասերից մեկի զինծառայող, շարքային Ջամալ Նիզամի օղլու Հուսեյնովի՝ հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։
Ստացված տեղեկատվության հիման վրա Ադրեբջանի Զինվորական դատախազության աշխատակիցները համապատասխան ստուգումներ են անցկացրել, առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող իրեր:
Փաստի առթիվ Քալբաջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: