Ինչպես Սամվել Ալեքսանյանը թույլ չտվեց, որ Տիգրան Ավինյանը անձրևից թրջվի

Այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանի հերոսամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինիս հետ շրջում էին նաեւ գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ հայտնի քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը:

«Հայկական ժամանակ»-ը Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝ վերոնշյալ անձինք ո՞ւմ հրավերով էին Ապարանում, ինչին ի պատասխան՝ Սիսեռյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանն ու Աղվան Հովսեփյանը ապարանցի են, եւ հավանաբար այդ հանգամանքի բերումով էլ մասնակցել են հենց Ապարանում անցկացվող միջոցառումներին։

Ինչ վերաբերում է Ռուբեն Կոստանյանին՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը սկզբում չիմացավ՝ խոսքն ում մասին է, ապա երբ հստակեցրինք՝ «քրեական հեղինակություն Բոգո», ասաց, որ լսել է այդ մարդու մասին, սակայն չգիտի՝ ինչու էր Ապարանում․

«Ինչքան գիտեմ՝ պարոն Ալեքսանյանը եւ պարոն Հովսեփյանը ապարանցի են, եւ ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ բան փնտրել դրա տակ, մարդիկ ապարանցի են, ի՞նչ պետք է անեին»,-մանրամասնեց Սիսեռյանը։

տեսանյութը՝  24TV

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ