Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում առաջարկել է, որ Կոնգրեսը կարող է հետաքննություն սկսել երկրի հեռացող նախագահ Ջո Բայդենի դեմ։ Նա նշել է, որ այս հարցը պետք է թողնել Կոնգրեսին։

Միաժամանակ, Թրամփը կատակել է, թե իր նախորդը պետք է իրեն ներում շնորհեր՝ Սպիտակ տնից հեռանալիս։

Նա այսպիսով հիշել է, որ Բայդենը իր՝ նախագահի պաշտոնը լքելուց առաջ ներում է շնորհել ընտանիքի մի քանի անդամներին, ինչպես նաև քաղաքական դաշնակիցներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ