Դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում։
Ֆիլմը մրցանակի է ներկայացվել 6 անվանակարգում` «2-րդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով), «Լավագույն դերասանուհի» (Մայք Մեդիսոն), «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն մոնտաժ»:
Նշենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 3-ին։ Լուրեր էին պտտվում, որ միջոցառումը կարող է հետաձգվել Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով, սակայն կազմակերպիչները որոշել են չտեղափոխել օրը։