Սեփական թիմին դավաճանած անձը փորձում է մոլորեցնելով երևանցիներին իրարանցում հրահրել Երևանում. Խաչատրյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններին և գործողություններին՝ գրելով.

«Սեփական թիմին դավաճանած այս անձը փորձում է մոլորեցնելով երևանցիներին իրարանցում հրահրել Երևան քաղաքում։

Երևանցին պետք է երթևեկի արժանապատիվ տրանսպորտով և քայլ առ քայլ ունենա ավելի բարեկարգ, ավելի զարգացած և ավելի իրական երևանցուն հարիր տրանսպորտային համակարգ։

Իսկ իրեն քաղաքական ֆունդամենտ տված քաղաքական ուժի դեմ իբրև թե պայքարող այս ռոբասերժական անձին՝ երևանցին տվել է պատասխան իր քվեով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ