Վստահ եմ՝ եթե Մարությանը օրինակ վաղը դառնա քաղաքապետ նորից հայտարարելու է թանկացման անհրաժեշտության մասին. Ալեքսանյան

 

Ես անկեղծ ասած լավ չեմ տիրապետում տրանսպորտային համակարգերի ներդրման, դրանց գործարկման, սակագների որոշման և այլ մեխանիզմներին։ Նմանատիպ դեպքերում ես անում եմ մի բան. վստահում եմ այս հարցում կոմպետենտ և ոլորտի պատասխանատու մեր թիմակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Եվ ահա, սիրելի քաղաքացիներ 2018-ից ի վեր ՔՊ-ն ներկայացնողն ԲՈԼՈՐ քաղաքապետերը պնդել են, որ տրանսպորտը չի կարող ունենալ նույն գինը, ինչ առաջ էր։ Գնի փոփոխության ընթացակարգերի, մեխանիզմների ու մնացած մասը տեխնիկայի հարց է։ Էականը հետևյալն է. 2018-ից ի վեր Երևանի ԲՈԼՈՐ քաղաքապետերը պնդել են, որ տրանսպորտի գինը չի կարող մնալ նույնը։

Հիմա Հայկ Մարությանը ասում է, որ տրանսպորտի սակագինը պետք է սուբսիդավորել ավելացված գույքահարկից։

Շատ լավ։

Բայց մի խնդիր կա. գույքահարկի մասին օրենքը փոփոխվել է 2021 թվականին, երբ Մարությանը քաղաքապետ էր և քանի 2021-ի գույքահարկի փոփոխությունից մինչև իր պաշտոնավարման ավարտը Հայկ Մարությանը չի ասել, որ այ քանի որ գույքահարկը փոփոխեցինք, էլ սակագնի փոփոխության կարիք չկա։

Առաջին անգամ նա դրա մասին ասել է, երբ արդեն քաղաքապետ չէր։ Այստեղից հետևություն. Մարությանի խոսույթը փոփոխվել է ոչ թե գույքահարկի փոփոխությունից ելնելով, այլ սեփական պաշտոնավարման ավարտով պայմանավորված և ես վստահ եմ՝ եթե Մարությանը օրինակ վաղը դառնա քաղաքապետ և նորից վզից գցի քաղաքապետի շղթան ուղիղ երեք րոպե հետո նորից հայտարարելու է թանկացման անհրաժեշտության մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ