ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպումից հետո Մարկ Ռյուտեն X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Դավոսում լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու մասին: Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։

Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ