Հայաստանն ընթանում է նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական երկրները:
Այս մասին Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան՝ նշելով, որ Լատվիան ԵՄ անդամ է արդեն ավելի քան 20 տարի:
«Հետ նայելով՝ տեսնում ենք, որ բավականին հեռահար և ճիշտ որոշումներ ենք կայացրել: Այսօր տեսնում ենք այդ որոշումների արդյունքները: Ոչ ոք այլևս չի էլ կասկածում այս արդյունքների, այս որոշումների հարցում: Այս որոշումները կարևոր են ձեր երկրի համար ևս, որովհետև սա որոշիչ պահ է, պատմական որոշում է լինելու՝ որոշում դեպի ԵՄ-ի հետ ինտեգրում: Տարիներ անց դուք հետ կնայենք որոշումներին, որոնք կկայացնեք այսօր և ավելի լայն կտեսնեք ապագան: Հստակ է, որ դուք ցանկանում ենք նույն ճանապարհով ընթանալ, ինչ ժողովրդավարական երկրները, բարգավաճ երկրները: Սա շատ կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար»,- ասել է նա:
Լատվիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Եվրոպայում լինելը բազմազան հնարավորություններ է տալիս: Ձեռներեցները հնարավորություն կունենան ԵՄ շուկայի մաս կազմել, ազատ տեղաշարժվել, կստեղծվեն շատ այլ հնարավորություններ:
«Արժե հանուն դրանց ջանալ ու այս ճանապարհը հարթել»,- ասել է նա՝ Հայաստանին հաջողություն մաղթելով ժողովրդավարություն տանող ճանապարհին: