Վարչապետ Փաշինյանը րոպեներ առաջ ժամանեց Ղազախստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ աշխատանքային այցով ժամանեց Ղազախստան:

«Նուր-Սուլթան Նազարբաեւ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Ղազախստանի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաեւը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնակցելու է Նուր-Սուլթանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

Մինչ այդ, այսօր Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունենալու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

Արման Գալոյան

տեսանյութը՝  ArmLur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ