ՀԱՊԿ-ի հետ կապված կայացրել ենք քաղաքական որոշում․ Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:

«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չի տորպեդահարելու:

«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք՝ բոլորդ, տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդ մասին»,- նկատեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ